Ամիր Աբդոլլահյան. Մենք երբեք չենք հեռացել բանակցություններից և դիվանագիտությունից
https://parstoday.ir/hy/news/iran-i193068-Ամիր_Աբդոլլահյան._Մենք_երբեք_չենք_հեռացել_բանակցություններից_և_դիվանագիտությունից
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հեռացել բանակցություններից և դիվանագիտությունից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2023 12:34 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Մենք երբեք չենք հեռացել բանակցություններից և դիվանագիտությունից

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հեռացել բանակցություններից և դիվանագիտությունից»:

Տեսաուղերձում շնորհավորելով Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Համատեղ շահերը և Իրանի ազգային առավելագույն շահերն ապահովելու նպատակով Թեհրանի լուրջ օրակարգում են բանակցություններն ու դիվանագիտությունը»։

Նշելով,որ չնայած ԱՄՆ-ի և երեք եվրոպական երկրների խափանումներին և խոստմնադրժությանը, Իրանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին, և որ Իրանի համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ շարունակվում է, Իրանի արտաքին գործերի նախարարը հստակեցրել է,«Իրանը պնդում է ,որ  ՄԱԳԱՏԷ-ն լինի տեխնիկական և  զերծ  մնա ընտրանքային  քաղաքական մոտեցումից»:

Ամիր Աբդոլլահյանը հավելել է.-« Հավասարակշռված արտաքին քաղաքականության և դինամիկ ու խելացի դիվանագիտության շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության  մեջ առաջնային տեղ է զբաղեցնում հայացք դեպի Ասիա  և նրա հարևան երկրներ»։