Մինչև այս տարվա վերջ, Իրանն ուղեծիր է հանելու «Նահիդ-2» արբանյակը
https://parstoday.ir/hy/news/iran-i193094-Մինչև_այս_տարվա_վերջ_Իրանն_ուղեծիր_է_հանելու_Նահիդ_2_արբանյակը
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ասել է.- «Մինչև այս տարվա վերջ, (իրանական 1401 թ.) Նահիդ 2» արբանյակը ուղեծիր է արձակվելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2023 14:48 Asia/Tehran
  • Մինչև այս տարվա վերջ, Իրանն ուղեծիր է հանելու «Նահիդ-2» արբանյակը

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ասել է.- «Մինչև այս տարվա վերջ, (իրանական 1401 թ.) Նահիդ 2» արբանյակը ուղեծիր է արձակվելու:

Տիեզերական արդյունաբերությունը համարվում է ցանկացած երկրի հզորության տարրերից մեկը, և վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակական և առաջադեմ քայլեր է ձեռնարկել հրթիռային և տիեզերական տեխնոլոգիաների ձեռքբերման ոլորտում։

Իրանը առաջին 10 երկրներից մեկն է, որն ունի արբանյակային հրթիռների ստեղծման և արձակման ամբողջական ցիկլ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրն ասել է. «Նահիդ 2» արբանյակը մինչև տարեվերջ   LEO ուղեծիր է հանվելու: 

«Նահիդ 2» արբանյակը հեռահաղորդակցության արբանյակ է, որի կառուցմամբ Իրանը մուտք է գործել տիեզերական հաղորդակցության արդյունաբերություն։