Ֆաջր կինոփառատոնի ֆիլմերը կցուցադրվեն Խոյի երկրաշարժից տուժած շրջւանների երեխաներիւ համար
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարը, կինոկազմակերպության ղեկավարին ուղղված հատուկ հրամանով, խնդրել է շարժական կինոնախագծի շրջանակներում, Ֆաջր կինոփառատոնի հատկապես մանկապատանեկան ֆիլմերը ցուցադրել Խոյ քաղաքի երկրաշարժից տուժած շրջաններում:
Դիմելով նախարարության բոլոր կառույցներին և փոխնախարարներին, Մոհամմադ Մեհդի Էսմայիլին կոչ է արել փառատոնի շրջանակներում ընտրված մանկապատանեկան ֆիլմերը ցուցադրել երկրաշարժից տուժած տարածքների բնակիչների համար:
Նախարարության շինարարական ստորաբաժանումներին ուղղված հրամանում Էսմայիլին հանձնարարել է ուսումնասիրել երկրաշարժից տուժած տարածքների մշակութային և գեղարվեստական կառույցների կրած վնասի չափը և վերանորոգման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել:
Հարկ է նշել, որ Իրանի նոր կառավարության աշխատանքի սկզբում գործարկվել է «Շարժական կինո» ազգային նախագիծը, նպատակ ունենալով երկրի ողջ տարածքում, շարժական սարքավորումներով ցուցադրել ֆիլմեր:
Մշակույթի նախարարը հայտարարել է, որ այս տարի «Ֆաջր» կինոփառատոնին ներկայացված բազմաթիվ ֆիլմեր առաջիկայում կցուցադրվեն անապահով շրջանների բնակիչների համար: