Իրանը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ցավակցություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին Նովոսիբիրսկում բնակելի համալիրներից մեկում գազի պայթյունի հետևանքով ՌԴ մի շարք քաղաքացիների մահվան կապակցությամբ։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն իր ցավակցությունն է հայտնել Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին Նովոսիբիրսկի բնակելի համալիրներից մեկում գազի պայթյունի հետևանքով ՌԴ մի շարք քաղաքացիների մահվան կապակցությամբ։
Ուրբաթ օրը Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին, իր կարեկցանքը հայտնելով զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում է մաղթել այս միջադեպի հետվանքով վիրավորներին և տուժածներին։
Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի բնակելի շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 9 մարդ:
Նովոսիբիրսկ քաղաքը մեծությամբ Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից հետո՝ Ռուսաստանի երրորդ մեծ քաղաքն է և ավելի քան 1,6 միլիոն բնակչություն ունի։
Նովոսիբիրսկը Ռուսաստանի Սիբիր նահանգի ամենաբնակեցված և ամենամեծ քաղաքն է Արևմտյան Սիբիրյան հարթավայրի հարավ-արևելքում: