Մեկնաբանություն- Այսօր նշվում է Իրանի իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձը
https://parstoday.ir/hy/news/iran-i193202-Մեկնաբանություն_Այսօր_նշվում_է_Իրանի_իսլամական_հեղափոխության_44_րդ_տարեդարձը
1979 թվականի փետրվարի 11-ին Իրանի ժողովրդի իսլամական հեղափոխությունն իմամ Խոմեյնիի գլխավորությամբ հաղթեց և 2500-տարի տևած միապետության և ավելի քան 50 տարի տևած Փահլավի ռեժիմի բռնապետության շրջանն ավարտվեց: Աստծու կամոք ստեղծվեց Իրանի Իսլամական Հանրապետությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2023 07:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Այսօր նշվում է Իրանի իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձը

1979 թվականի փետրվարի 11-ին Իրանի ժողովրդի իսլամական հեղափոխությունն իմամ Խոմեյնիի գլխավորությամբ հաղթեց և 2500-տարի տևած միապետության և ավելի քան 50 տարի տևած Փահլավի ռեժիմի բռնապետության շրջանն ավարտվեց: Աստծու կամոք ստեղծվեց Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Հետհեղափոխական 4 տասնամյակների ընթացքում, իսլամական հեղափոխության հաղթանակի ստվերում և Իսլամական Հանրապետության ստեղծման արդյունքում, Իրանը հսկայական ձեռբերումներ գրանցեց քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և ռազմական ոլորտներում: 
Իսլամական հեղափոխության հաղթանակը շրջադարձային կետ էր Իրանի մի քանի հազար տարվա պատմության մեջ: Այն հիմնարար փոփոխություններ առաջացրեց հասարակության շրջանում, քաղաքական, սոցիալական, մշակութային ոլորտներում: 
Իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնին, ով հեղափոխությունն առաջնորդեց մինչև դրա հաղթանակը, անզուգական անհատականություն էր Իրանի ժամանակակից պատմության մեջ: Նա կարևոր ազդեցություն ունեցավ Իրանի ժամանակակից քաղաքական և պատմական իրադարձությունների վրա:
Այսօր, Իրանի ու իսլամական աշխարհի պատմության մեջ մեծ դերակատարություն ունեցած այս մարդու մահից ավելի քան 3 տասնամյակ անց, նրա մտքերն ու գաղափարները դեռևս լույս են սփռում Իրանի Իսլամական Հանրապետության վրա և նրա հիշատակն ու անունը կենդանի են Իրանի ժողովրդի սրտերում։
Իսլամական հեղափոխության չորրորդ տարեդարձի կապակցությամբ հղված շնորհավորական ուղերձում, իմամ Խոմեյնին նշել է, որ Բահմանի 22-ը բռնատրերերի ու կողոպտիչների նկատմամբ Իրանի ժողովրդի հաղթանակի,  կեղեքիչ համակարգի քայքայման, աշխարհում Աստծու իշխանության, ճնշվածների համար իսլամական արդարության դրոշի բարձրացման և արթնացման սկիզբն էր: 
Իսլամական հեղափոխության հաղթանակը կարելի է կարևոր իրադարձություն համարել  նաև աշխարհի համար: 20-րդ դարի այս մեծ իրադարձությունը մի կողմից խաթարեց  գերիշխանության և գաղութատիրության համակարգի շրջանակներում իմպերիալիստական համակարգի հավասարումներն իսկ մյուս կողմից արմատախիլ արեց Արևմուտքից, հատկապես ԱՄՆ-ից կախված  Փահլավի ռեժիմն ու  ռազմավարական, տնտեսական և աշխարհաքաղաքական նշանակության շնորհիվ, հսկայական վերափոխություն իրականացրեց Իրանում ու իսլամը կրկին հայտնվեց որպես աշխարհում որոշիչ ուժ:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասում է. «Եթե չլիներ իսլամական հեղափոխությունը և մեր մեծարգո իմամը, և եթե իսլամը չլիներ այս երկրում հեղափոխության և վերափոխման դրոշակակիրը, ապա հույս չէր լինի, որ ԱՄՆ-ի նվաստացուցիչ դժոխային իշխանությանը և Փահլավիի իշխանությանը  վերջ կդրվեր»: 
Իսլամական հեղափոխությունը ներկայացրեց իսլամ աշխարհի միասնության ու ԱՄՆ-ի գլխավորած համաշխարհային բռնատիրության դեմ պայքարի տեսլականը և ավելի քան մեկ միլիարդ մուսուլմանների աչքի առջև ձևավորեց ճնշվածներին և ազատություն փնտրողներին աջակցելու կենտրոն՝ վախ տարածելով բռնատրերերի սրտերում: 
Իսլամական հեղափոխությունը կարևոր ազդեցություն է ունեցել նաև Իրանի արտաքին քաղաքականության վրա,  որը հիմնված է բռնատիրության ու գերիշխանության դեմ պայքարի վրա: 
Եվ այսօր, հեղափոխության հաղթանակից 44 տարի անց, փորձագետներն Իրանը համարում են  տարածաշրջանային կարևոր ուժ և միջազգային ասպարեզում ազդեցիկ դերակատար: Անդրադառնալով Իրանի տարածաշրջանային դերին՝ Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Մուհամմեդ Օդեհ Էլաղան ասում է. «Պարսից ծոցում ունենալով հստակ աշխարհաքաղաքական դիրք՝ Իրանը բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում ամենաազդեցիկ ուժն է և միտումները փոխելու կարողություն ունի»։