Իրանի նախագահը կմեկնի Չինաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i193274-Իրանի_նախագահը_կմեկնի_Չինաստան
Չինաստանի նախագահի հրավերով, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, ԻԻՀ նախագահը կմեկնի Պեկին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2023 07:10 Asia/Tehran
  • Իրանի նախագահը կմեկնի Չինաստան

Չինաստանի նախագահի հրավերով, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, ԻԻՀ նախագահը կմեկնի Պեկին:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ երկուշաբթի օրը, գլխավորելով քաղաքատնտեսական բարձրաստիճան  պատվիրակություն, Էբրահիմ Ռայիսին կմեկնի Չինաստան: 
Նախագահներ Ռայիսիի և Սի Ծինպինի բանակցությունների թեման չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարների ներկայությամբ կստորագրվեն համագործակցության փաստաթղթեր: 
Այցի շրջանակում Էբրահիմ Ռայիսին կհանդիպի երկու երկրների գործարարների ու տնտեսական ակտիվիստների, ինչպես նաև Չինաստանում բնակվող իրանցիների և չինացի մի խումբ մտավորականների հետ:
Այցը կավարտվի հինգշաբթի օրը: