Փետրվար 12, 2023 12:11 Asia/Tehran
  • Իրանն ու Ռուսաստանը քննարկել են երկու երկրների մաքսատների համագործակցությունը

Իրանի եւ Ռուսաստանի մաքսային պատվիրակությունները Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների մաքսատների միջեւ կրթական համագործակցության զարգացման ուղիները, հայտնում է Mehr-ը։

Իրանի եւ Ռուսաստանի մաքսայինների միջեւ կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի կատարման համաձայն՝ Իրանում տեղի է ունեցել կրթական, գիտական եւ մասնագիտացված մաքսային ու կոմերցիոն ներուժի օգտագործման միջոցների վերաբերյալ առաջին հանդիպումը։

Այդ հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ իրանական եւ ռուսական մաքսատները պետք է օգտվեն ակադեմիական կրթության հետ կապված գիտելիքներից, հմտություններից, փորձից եւ հնարավորություններից։

Երկօրյա հանդիպման արդյունքում համաձայնագիր է ստորագրվել Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության եւ Իրանի մաքսային վարչության միջեւ։

 

 

Պիտակ