Իրանի ՊՆ. Իրանի ռազմական արտադրանքի ծավալներն աճել են 5 անգամ
https://parstoday.ir/hy/news/iran-i193510-Իրանի_ՊՆ._Իրանի_ռազմական_արտադրանքի_ծավալներն_աճել_են_5_անգամ
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը հայտարարել է, որ պաշտպանական արտադրանքի արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 5 անգամ, իսկ պաշտպանական արտադրանքի արտադրությունը նույնպես աճել է 3 անգամ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2023 12:54 Asia/Tehran
  • Իրանի ՊՆ. Իրանի ռազմական արտադրանքի ծավալներն աճել են 5 անգամ

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը հայտարարել է, որ պաշտպանական արտադրանքի արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 5 անգամ, իսկ պաշտպանական արտադրանքի արտադրությունը նույնպես աճել է 3 անգամ։

Բրիգադային գեներալ Մոհամմադռեզա Աշթիանին չորեքշաբթի կառավարության նիստի  շրջանակում լրագրողներին ասել է.«Պաշտպանության նախարարությունը մինչ այժմ կատարած բոլոր աշխատանքների առումներով  զգալի աճ է գրանցել»:

Նա հավելել է. «Պաշտպանության նախարարությունում մեր կատարած քայլերը թռիչքային են,  և որ մեր պայմանները և՛ պաշտպանության  և պաշտպանական արդյունաբերության ոլորտում շատ իդեալական են»։

Պաշտպանության նախարարը հայտարարել է. «Մեր զինված ուժերը հզորությամբ պաշտպանում են երկիրը, և մենք փորձում ենք տարբեր հարթություններում աջակցել զինված ուժերին»։

Գեներալ Աշթիանին Սպահանում ԱԹՍ-ների միջոցով կատարված հարձակման հեցինակների բացահայտման մասին ասել է.«Նման դեպքեր կարող են տեղի ունենալ շատ երկրներում։ Թուլությունից դրդված մեր թշնամիներն ամեն ինչ անում են, և պատճառն այն է, որ նրանք չեն կարող հանդուրժել այս զարգացումները»: