Իրանի հետախուզության նախարար. Իրանի ռազմավարական համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետ` վախեցրել է թշնամուն
https://parstoday.ir/hy/news/iran-i193556-Իրանի_հետախուզության_նախարար._Իրանի_ռազմավարական_համագործակցությունը_Չինաստանի_և_Ռուսաստանի_հետ_վախեցրել_է_թշնամուն
Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Չինաստան կատարած այցին, Իրանի հետախուզության նախարարն ասաց. «Հայացք դեպի արևելք և Իրանի ակտիվ ու ռազմավարական համագործակցությունը հարևան երկրների, Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ վախեցրել է թշնամուն»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2023 12:53 Asia/Tehran
  • Իրանի հետախուզության նախարար. Իրանի ռազմավարական համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետ` վախեցրել է թշնամուն

Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Չինաստան կատարած այցին, Իրանի հետախուզության նախարարն ասաց. «Հայացք դեպի արևելք և Իրանի ակտիվ ու ռազմավարական համագործակցությունը հարևան երկրների, Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ վախեցրել է թշնամուն»։

 Ըստ Ֆարս լրատվական գործակալության՝ Իրանի հետախուզության նախարար Սեյեդ Էսմայիլ Խաթիբը, Թեհրանում անցկացված «Կանայք, առաքինություն, անվտանգություն» խորագրով պաշտպանության կանանց համաժողովում, անդրադառնալով Իրանի դեմ թշնամիների ծրագրերին ասաց. «Թշնամիները պետք է իմանան, որ այս համակարգին հարձակվելու ուղղությամբ իրենց բոլոր ջանքերը ապարդյուն են անցնելու և ամեն օր ճաշակելու են հուսահատության և այս ժողովրդից պարտվելու  համը»։

Իրանի հետախուզության նախարարը նաև ընդգծելով կանանց դիրքը երկրի տարբեր ասպարազներովմ ասաց. «Թշնամիները փորձեցին ցույց տալ իրենց թշնամությունը՝ Իրանին հեռացնելով ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովից, սակայն իրանցի կանայք ցույց տվեցին, որ ջանք ու եռանդով պաշտպանելու են համակարգը»։

Իրանի հետախուզության նախարարը շեշտեց. «Թշնամիները հակակրոնական և հակաիսլամական պայքարում ակտիվացել են մեդիա պատերազմով, ինչը, ըստ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, թշնամին ձգտում է ոչնչացնել համակարգի ուժեղ կողմերը»: