Ավելի քան 2 հազար արվեստագետների մասնակցությամբ, Իրանում կմեկնարկի Ֆաջր երաժշտական փառատոնը
https://parstoday.ir/hy/news/iran-i193618-Ավելի_քան_2_հազար_արվեստագետների_մասնակցությամբ_Իրանում_կմեկնարկի_Ֆաջր_երաժշտական_փառատոնը
Այսօր երեկոյան, ավելի քան երկու հազար արվեստագետների մասնակցությամբ, Իրանում կմեկնարկի Ֆաջր 38-րդ երաժշտական փառատոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2023 09:06 Asia/Tehran
  • Ավելի քան 2 հազար արվեստագետների մասնակցությամբ, Իրանում կմեկնարկի Ֆաջր երաժշտական փառատոնը

Այսօր երեկոյան, ավելի քան երկու հազար արվեստագետների մասնակցությամբ, Իրանում կմեկնարկի Ֆաջր 38-րդ երաժշտական փառատոնը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ փառատոնը կտևի վեց օր և դրա շրջանակներում ելույթ կունենա 2126 երաժիշտ:

Փառատոնի առաջին օրը ժամը 18:30-ին Վահդաթ սրահը կհյուրընկալի Իրանի ազգային երաժշտական նվագախմբին, իսկ 21:30-ին՝ Հունգարիայից ժամանած ջութակի և դաշնամուրի դուետին:

Ժամը 18:30-ին  Ռուդաքի սրահում տեղի կունենա Իրանի երաժշտական դպրոցների տղաների երգչախմբի համերգը, իսկ 21:30-ին կներկայացվի Ղեշմի երաժշտական ծրագիրը:

Ամեն օր ժամը 16:00-ից  20:00-ն իմամ Ալիի թանգարանում  կներկայացվի Ֆաջր երաժշտական փառատոնի  ժամանակացույցը, ինչպես նաև նախորդ շրջանների կատարումների  մասին պատմող ֆիլմը:

Բեհզադ Աբդիի ղեկավարությամբ, Ֆաջր երաժշտական 38-րդ փառատոնը կանցկացվի մրցութային   և արտամրցութային բաժիններում։

Փառատոնի այս շրջանում տեղի կունենա երգի մրցանակաբաշխություն, կշնորհվեն մրցանակներ երաժշտական և մեդիա ոլորտներում, կկայանան տարբեր մասնագիտական հանդիպումներ։