Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ. Մյունխենի կոնֆերանսի վավերականությանը մեծ հարված հասցվեց
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը քննադատել է Մյունխենի անվտանգության համաժողովը և ասել.«Իրենց գործողություններով կազմակերպիչները մեծ հարված հասցրին անվտանգության համաժողովի վավերականությանը»:
Երկուշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին լրագրողների հետ ամենշաբաթյա ասուլիսում ընդգծեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանային անվտանգության խորացման և ամրապնդման կարևորագույն և անվիճելի և միջազգային անվտանգության ամրապնդման գործում արդյունավետ և օգտակար երկրներից մեկն է, հավելեց, որ այս համաժողովը որն անցկացվում է անվտանգության կոնֆերանսի անվան տակ, և այն որ Իրանի նման վճռորոշ և Ռուսաստանի նման կարևոր երկրներ չհրավիրվեն, նշանակում է, որ նրանք որոշել են առիթ չտալ միջազգային համակարգի և անվտանգության վերաբերյալ տարբեր և բազմակողմ տեսակետներ բարձրացնելու հնարավորությունը և նրանք այս հնարավորությունը տվեցին մի հոսանքի և մի միտումի, որը ձգտում է միակողմանիության ամրապնդմանը միջազգային ասպարեզում։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքելով ամերիկյան Bloomberg լրատվական գործակալության պնդումները Իրանում ուրանի 84 տոկոս հարստացման մասին ասել, որ «Bloomberg» լրատվական գործակալության պնդումը Ատոմային Էներգիայի Միջազգային գործակալության գործիքային օգտագործումն է։
Քանանի Չաֆին, հերքելով Սիոնիստական ռեժիմի պնդումները, թե Իրանը հարձակվել է այս ռեժիմին պատկանող նավի վրա, ասել է.«Իրանը կշարունակի իր ջանքերը միջազգային ջրերում նավարկության ազատության և անվտանգության պահպանման ուղղությամբ և շատ վճռական դեր է խաղում և այն երկրների շարքում է, որոնք կարևորում են բոլոր երկրների համապարփակ անվտանգությունը»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ ռեժիմը, որը վտանգում է ուրիշների անվտանգությունը և չի հարգում այլ երկրների անվտանգության, իրավունք չունի մեղադրել ուրիշներին։