Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել
https://parstoday.ir/hy/news/iran-i193884-Իրանը_պատրաստ_է_Թեհրանում_3_3_ձևաչափով_հանդիպում_անցկացնել
Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2023 14:22 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել

Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ։

Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպման ժամանակ։

Աբդոլլահիանն ընդգծել է նաև տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։ Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։