Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև երկաթուղային տրանսպորտով ապրանքաշրջանառության աճ է գրանցվել
Փետրվար 22, 2023 14:25 Asia/Tehran
Իրանի հյուսիսային հատվածի երկաթուղու գլխավոր տնօրենը հայտնել է Աստարայի սահմանային տերմինալում վերջին տասնմեկ ամիսների ընթացքում Ադրբեջանի Հանրապետության հետ երկաթուղային տրանսպորտով ապրանքաշրջանառության 57 տոկոս աճի մասին։
Ղոլամհոսեյն Վալադին ասել է.-«Վերջին տասնմեկ ամիսների ընթացքում Աստարայի երկաթուղային տերմինալում Ադրբեջանի Հանրապետության հետ ընդհանուր առմամբ փոխանակվել է 501,797 տոննա ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 319,298 տոննայի համեմատ ավելի քան 57 տոկոս աճ է գրանցել:
91 հազար բնակչությամբ սահմանամերձ Աստարա քաղաքը գտնվում է Գիլան նահանգի արևմուտքում, Կասպից ծովի մոտ: Այն ունի ցամաքային, ծովային և երկաթուղային երեք սահման Ադրբեջանի Հանրապետության հետ։
Պիտակ