Ղարիբաբադի. Մարդու իրավունքները քաղաքականացման զոհ են
Իրանի դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալ և Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղարը քաղաքականացումը համարել են մարդու իրավունքների ախտը և ասել.«ԶԼՄ-ները պետք է պրոֆեսիոնալ վարքագիծ դրսևորեն և քաղաքականացումից հեռու ներկայացնեն փաստերը»։
«Քազեմ Ղարիբաբադին» արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով մարդու իրավունքների համընդհանուր քննարկմանը, քաղաքականացումը մարդու իրավունքների ախտ է համարել և հավելել.«Մարդու իրավունքները քաղաքականացման զոհ են, ինչի օրինակը Եմենի անմեղ ժողովրդի իրավունքներն են, որ նույնիսկ թույլ չեն տալիս, որ մարդասիրական օգնությունը հասնի իրենց»։
Ղարիբաբադին ասել է.«Իրանի մարդու իրավունքների քաղաքականությունը հիմնված է ներքին մակարդակում մարդու իրավունքների աջակցության և խթանման և մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների հետ տրամաբանական և փոխադարձ փոխգործակցության և մասնակցության վրա»:
Իրանի դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալ և մարդու իրավունքների շտաբի քարտուղարը՝ մատնանշելով, որ մարդու իրավունքների կեղծ պահանջատերերը լռել են ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների դիմաց, որոնք իրականացնում են եվրոպացիները և ազդել են միլիոնավոր իրանցիների կյանքի վրա, հստակեցրել է.«Իրանի ժողովուրդը ահաբեկչական խմբավորումների գործունեության զոհ է: Այս ահաբեկչական գործողությունների արդյունքում 17 հազար անմեղ մարդ է կորցրել իրենց կյանքը»։
Ղարիբ Աբադին հայտարարել է, որ թշնամին իր ողջ զայրույթն ու վիշտն օգտագործել է մեդիա և վիրտուալ տարածքում Իրանի դեմ, և ընդգծել.«ԶԼՄ-ները պետք է պրոֆեսիոնալ պահվածքով և քաղաքականությունից հեռու իրականացնեն իրենց մասնագիտականառաքելությունը՝ առանց որոշ երկրների ապակառուցողական քարոզչության ազդեցության տակ լինելու և նրանցից ազդեցություն կրելու: