Գեներալ-մայոր Մուսավի. Թշնամին ձգտում է կոտրել երկրների անկախությունն ու արժանապատվությունը
ԻԻՀ-ի բանակի գլխավոր հրամանատարն ասել է, որ թշնամին ձգտում է գերիշխանության և խախտելու երկրների անկախությունն ու արժանապատվությունը։
Գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին ասել է.«Երկրների և ազգերի նկատմամբ տիրապետության համակարգը պահանջում է հնազանդություն և ենթարկվող իր հրամանին և չի հարգում ազգի ու երկրի անկախությունն ու արժանապատվությունը, հետևաբար իր ուժի բոլոր բաղադրիչներով համակցված պատերազմում խախտելու է երկրի անկախությունն ու արժանապատվությունը և փորձում է ծնկի բերել այն համակարգը, որն ուզում է ինքնուրույն որոշել, քայլեր ձեռնարկել:
Գեներալ Մուսավին հավելել է.«Իրանի իսլամական հեղափոխությունը շարունակում է իսլամական նոր քաղաքակրթություն կառուցելու իր շարժումը»:
ԻԻՀ-ի բանակի գերագույն գլխավոր հրամանատարը Իրանի հազվագյուտ կարողություններից է համարել ազգային վճռականությունն ու կամքը՝ շարժվելու վճռական ճանապարհով, հասնելու Իսլամական հեղափոխության իդեալներին ու նպատակներին։