Շնորհավորանք Աբոլֆազլ Աբբասի ծննդյան տոնի կապակցությամբ
Փետրվարի 25-ը Հազրաթ Աբոլֆազլ Ալ-Աբբասի ծննդյան տոնն է:
Լուսնային հիջրեթի 26 թվականի շաաբան ամսվա 4-ին Մեդինա քաղաքում ծնվեց աշխարհի շիաների առաջին առաջնորդ Էմամ Ալիի որդիներից՝ Հազրաթ Աբբասը:
Հազրաթ Աբբասն Աշուրայի ընդվզման սխրանքը կերտողներից է, ով անձնուրացությամբ, անձնազոհությամբ ու նահատակության ապացուցեց իր ժամանակի Էմամի հանդեպ սերն ու հարգանքը և այդպիսով արժանավոր օրինակ ծառայեց ճշմարտության ճանապարհի հետևորդներին:
Հազրաթ Աբոլֆազլ Ալ-Աբբասի ծննդյան տոնն ԻԻՀ-ի պաշտոնական օրացույցում հիշատակված է որպես Անձնուրացի օր:
ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունը, սիրո և անձնուրացության դրոշակակիր Հազրաթ Աբոլֆազլ Ալ-Աբբասի ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորում է աշխարհի բոլոր մուսուլմաններին ու ազատախոհներին: