Ղալիբաֆ. ԻՀՊԿ-ն հուսյ է աշխարհի ճնշվածների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i194152-Ղալիբաֆ._ԻՀՊԿ_ն_հուսյ_է_աշխարհի_ճնշվածների_համար
Իրանի Իսլամական խորհրդարնի նախագահընշել է, որ Պահապանների կորպուսն Իրանի անվտանգության ու խաղաղության երաշխավորն ու աշխարհի ճնշվածների հույսն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2023 08:28 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. ԻՀՊԿ-ն հուսյ է աշխարհի ճնշվածների համար

Իրանի Իսլամական խորհրդարնի նախագահընշել է, որ Պահապանների կորպուսն Իրանի անվտանգության ու խաղաղության երաշխավորն ու աշխարհի ճնշվածների հույսն է:

Fars լրատվական գործակալության հաղորդմամբ՝ շաբաթ օրը, շնորհավորելով իմամ Հոսեյնի ծննդյան և Պահակազորի օրվա կապակցությամբ, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է. «ԻՀՊԿ-ն Իրանի ժողովրդի լույսն է, երկրի անվտանգության ու խաղաղության երաշխավորը և աշխարհի ճնշվածների հույսը»:

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը հավելել է. «Հեղափոխության պահապանները ժողովրդին մշտապես օգնության են հասել դժբախտ պատահարների և աղետների, այդ թվում՝ ջրհեղեղների ու երկրաշարժերի ժամանակ, և ամենուր, որտեղ մարդիկ օգնության կարիք են ունեցել: Կորպուսն օգնել էոչ միայն որպես ռազմական ուժ, այլև որպես հասարակական կազմակերպություն՝ առանց տարբերություն դնելու անհատների ու ժողովրդի միջև և փորձելով թեթևացնել նրանց խնդիրները»: