Մեկնաբանություն՝ Թշնամին խոստովանել է Իրանի հրթիռային և ԱԹՍ-ների հզորությանը
Հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար գեներալ մայոր Հաջիզադեն հեռուստատեսային ծրագրում ցուցադրել է «Փավե» կոչվող թեւավոր հրթիռը և ազգային լրատվամիջոցները հրապարակել են այս հրթիռի արձակման , թիրախի ոչնչացման և հաջող թռիչքի պատկերները և «Շահեդ 149» ԱԹՍ-ի հաջող թռիչքը:
Անկախ այս հրթիռի և ԱԹՍ-ի մանրամասները նշելուց, փորձն ապացուցել է, որ երբ իրանցի զինվորական հրամանատարները խոսում են ռազմական հաջողության և ձեռքբերումների մասին, նրանց խոսքը անտեղի չե: Բայց մեզ համար կարեւորը արեւմտյան պաշտոնյաների դիրքորոշումներն ու հայտարարություններն են այս կապակցությամբ։
Չենք մոռացել, որ ոչ հեռու անցյալում արևմուտքցիներին թվում էր թե՝, իրանական հրթիռները թղթից են, իսկ իրանական ԱԹՍ-ները ֆոտոշոփ են ։Օրինակ՝ Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Բրայան Հուկը հավակնում էր, որ Թեհրանը ,հրթիռներ արձակելու համար ֆոտոշոփ է օգտագործել՝ ցուցադրելու իր հրթիռային հնարավորությունները։
Մինչդեռ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության խոսնակ «Ռիդ Լյուդվիքը» ասել է, որ Պենտագոնն ունի զեկույցներ, որոնք վկայում են թե՝Իրանը ձեռք է բերել գերձայնային հրթիռներ,սակայն «կասկածով է մոտենում այդ հարցին»:
Իրանը նույնիսկ չի փորձում արձագանքել այս հայտարարություններին: Ավելի շուտ ապացուցվել է այս երկրի կողմից «Այն ոլ-Ասադ» ամերիկյան բազայի վրա հարձակման պահին նպատակային հրթիռների և Սիրիայում ու Հյուսիսային Իրաքում ահաբեկիչների դիրքերը թիրախավորելու մասին տեղեկության ճշգրտությունը։
Բոլորը իրազեկ են այս հրթիռների ճշգրտության մասին: Նաև,վերջերս Իրանի կողմից այս ԱԹՍ-ների օգտագործումը՝ Իրաքի հյուսիսում ահաբեկչական խմբավորումների կենտրոնակայանի վրա հարձակումների ժամանակ ապացուցել է, որ Իրանը ձեռք է բերել խիստ սարսափելի նոր զենք, որը կարող է կանխարգելիչ ուժ համարվել, և չի կարելի դա թերագնահատել ,քանզի կարող է առճակատման ոլորտում փոխել հավասարումները: Այս հարցը պատճառ դարձավ ,որ արևմուտքցիները վերանայեն իրենց նախկին հայտարարությունները և իրականություններին անձնատուր լինեն:
Ուստի մենք այլևս չենք տեսնում, որ որևէ մեկը կասկածի իրանցի պաշտոնյաների՝ պաշտպանական ձեռքբերումների մասին հայտարարություններին։Խնդիրը հետևյալն է ,որ Պենտագոնը հայտարարել է, որ Իրանի հրթիռներն ու ԱԹՍ-ները հանդիսանում են ամենակարևոր սպառնալիքները ,որոնք Պարսից ծոցում ԱՄՆ-ի և իր դաշնակիցների դեմ հանդիման են ծառացած:
Արևմուտքը հավակնում է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի պատերազմում օգտագործվող ԱԹՍ-ները արտադրվել են Իրանի կողմից, թեև Ուկրաինան հստակորեն հայտարարել է, որ չի կարելի հաստատել, որ Ռուսաստանի կողմից այդ երկրի հետ պատերազմում օգտագործված ԱԹՍ-ները արտադրվել են Իրանի կողմից։
Այս առումով ուշագրավ հարցը Արևմուտքի կողմից Իրանի ռազմական հնարավորությունների մասին կողմնակի խոստովանությունն է,նրանք նախկինում կասկածներ էին հայտնում այն բոլոր ձեռքբերումների վերաբերյալ, որոնք ներկայացնում էր Իրանը, իսկ այսօր գերադասում են լռել։