ԵՄ-ն ընդգծում է Իրանի հետ բանակցելու և կապ պահպանելու անհրաժեշտությունը
(last modified Fri, 03 Mar 2023 07:54:34 GMT )
Մարտ 03, 2023 11:24 Asia/Tehran
  • ԵՄ-ն ընդգծում է Իրանի հետ բանակցելու և կապ պահպանելու անհրաժեշտությունը

Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոն նշել է, որ միությունում կոնսենսուս կա Իրանի հետ բանակցությունների և շփումների անհրաժեշտության շուրջ։

Այս մասին հայտնում է ԻՌՆԱ-ն, հղում անելով «Ալ Ջազիրա»-ին:

Ստանոն Իրանին կոչ է արել լիարժեք համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ:

Ավելի վաղ, Ժնևում ՄԱԿ-ի զինաթափման համաժողովում ունեցած ելույթում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանը հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագիրը լիովին խաղաղ է և շարունակելու է այդպիսին լինել:

Իրանը մշտապես հավատարիմ է եղել և շարունակելու է հավատարիմ մնալ Համապարփակ երաշխիքների համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններին:

Պիտեր Ստանոն նշել է, որ Իրանից ակնկալվում է թափանցիկ  համագործակցություն գործակալության հետ։