Ամիր Աբդոլլահյան. Իրանը դեմ է Ուկրաինայի պատերազմին և որևէ կողմին զենք չի տրամադրել
CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Ռուս-ուկարինական պատերազմում մենք որևէ կողմին զենք չենք տրամադրել: Մենք դեմ ենք Ուկրաինայի պատերազմին»:
Նա նշել է. «Պատերազմի սկզբից մենք ջանքեր ենք գործադրել դրա դադարեցման ուղղությամբ և որպեսզի կողմերը կենտրոնանան երկխոսության և քաղաքական լուծման վրա: Մենք որդեգրել ենք նույն քաղաքականությունը, որը կիրառել ենք Եմենի, Աֆղանստանի և այլ երկրների դեպքում»:
Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Մի քանի ամիս առաջ, Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ես հարցրի, թե Կիևն ի՞նչ անհիմն մեղադրանքներ է ներկայացնում Իրանի հասցեին։ Նա պատասխանեց, որ Կիևին ունի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Ռուսաստանն Ուկրաինայում կիրառել է իրանական «Շահիդ» ԱԹՍ-ներ: Եվ ես առաջարկեցի երկու երկրների մասնագետների աշխատանքային խումբ ձևավորել, որը կուսումնասիրի փաստաթղթերը»:
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Եվ արդեն չորս ամիս մենք սպասում ենք բանակցությունների երկրորդ փուլին, որպեսզի նրանք ներկայացնեն փաստաթղթերը: Սակայն ուկրաինական կողմն անընդհատ, մեկ կամ երկու շաբաթով, տեղափոխում է հանդիպումը »: