Գեներալ-մայոր Մուսավի. ԱԹՍ-ն բարելավել է Իրանի մարտական հզորությունը
Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդուլռահիմ Մուսավին, անդրադառնալով երկրի պաշտպանական հնարավորություններին, նշել է, որ ԱԹՍ-ները բարելավել են երկրի մարտունակությունը։
Իրանի պաշտպանական դոկտրինը հիմնականում հիմնված է զսպման սկզբունքի վրա: Իրական զսպող ուժ ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ հուսալի ռազմական և սպառազինության հզոր զինված ուժեր:
Գեներալ Մուսավին հայտարարել է, որ ռազմաօդային ուժերում հզոր ԱԹՍ-ների առկայությունը բարելավել է երկրի մարտունակությունը, հավելելով, որ այդ կարողությունը պայմանավորված է պահեստամասերի ներքին արտադրությամբ:
Իրանի բանակի գլխավոր հրամանատարը հավելել է.«Ռազմաօդային ուժերի հետագա կատարելագործման համար որևէ ջանք չենք խնայելու»։
Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, Իրանի ժողովրդի թշնամիները, պատժամիջոցների կիրառմամբ մշտապես փորձել են վնասել երկրին, սակայն այդ ժողովուրդը կանգնել է թշնամիների դավադրության դեմ՝ ապավինելով ներքին ուժին: