Ռայիսի. Ի հեճուկս թշնամիների, Իրանի առևտրի ցուցանիշը դրական է
Ուրբաթ օրը, Բուշեհր քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է. «Թշնամիները փորձում էին դադարեցնել տարածաշրջանի երկրների հետ Իրանի առևտուրը, սակայն այսօր մենք ունենք դրական առևտրային հաշվեկշիռ, քանի որ մեծ թափով շարունակում ենք արտադրությունը»։
Ռայիսին նշել է. «ՇՀԿ-ին Իրանի անդամակցության շնորհիվ, մենք կապ հաստատեցինք Ասիական մայրցամաքի բոլոր տնտեսական ենթակառուցվածքների հետ»։
Նա հավելել է. «Հակառակ Իրանի տնտեսական աճը կասեցնելու թշնամու ջանքերին, այսօր մենք կատարեցինք 2 միլիարդ դոլար արժողությամբ, ամբողջովին իրանական ծրագրի (Բուշերի ջրամատակարարում) բացումը»:
Ուրբաթ օրն ԻԻՀ նախագահը կատարել է Բուշեհր նահանգի ջրի աղազրկման, ջրամատակարարման գծերի, ամբարտակների ջրազրկման և էլեկտրաէներգիայի փոխանցման 15 խոշոր նախագծերի բացումը։