Իրանի արձագանքը Գերմանիայի արտգործնախարարի միջամտողական հայտարարություններին
(last modified Fri, 03 Mar 2023 13:31:43 GMT )
Մարտ 03, 2023 17:01 Asia/Tehran
  • Իրանի արձագանքը Գերմանիայի արտգործնախարարի միջամտողական հայտարարություններին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, ի պատասխան իրանցի աշակերտների թունավորման վերաբերյալ Գերմանիայի արտգործնախարարի միջամտողական հայտարարություններին, ասել է. «երմանիան պետք է պատասխանատու լինի թունավոր գազերի միջոցով քիմիական թունավորման համար»։

Անցած օրերին Իրանի որոշ քաղաքներում մի շարք դպրոցականներ թունավորվել են, և մասնագիտացված խմբերը հետաքննում են այդ թունավորման պատճառները։

Այս առնչությամբ «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին այսօր (ուրբաթ) թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.«Դառը ճշմարտությունների շարքում, որոնք դեռևս պետք է պարզաբանվեն, գերմանական թունավոր գազերի միջոցով քիմիական թունավորումներն են Իրանի դեմ Բաասական ռեժիմի պարտադրված պատերազմի ժամանակ, որի համար պատասխանատու է Գերմանիայի կառավարությունը»:

Դիմելով Գերմանիայի արտաքին գործերի նախարարին՝ Քանանի Չաֆին հավելել է. «Այս ապակառուցողական և հակաանվտանգության գործողությունը հետաքննվում է։ Իրանի կառավարությունը շատ լուրջ է տրամադրված հանցագործներին բացահայտելու և այդ չարությունը արմատախիլ անելու հարցում»:

Իրանի արտգործնախարարության խոսնակն ընդգծել է. «Մենք թույլ չենք տա, որ քաղաքական դրդապատճառները անապահովություն ստեղծեն իրանցի աշակերտուհիների համար»:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը ուրբաթ օրը թվիթերյան իր էջում գրել է. «Արևմտյան որոշ պաշտոնյաների միջամտողական արձագանքը իրանցի ուսանողուհիների կասկածելի թունավորման հարցին թշնամու հիբրիդային պատերազմի շարունակությունն է»։

Միաժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հատուկ հրաման է արձակել Իրանի ներքին գործերի եւ անվտանգության նախարարներին՝ իրանցի աշակերտուհիների թունավորման գործը հետաքննելու վերաբերյալ: