Մեկնարկել է Դիմադրության 17-րդ կինոփառատոնը
Իրանի հարավու գտնվող Բուշեհր նահանգում մեկնարկել է Դիմադրության 17-րդ միջազգային կինոփառատոնը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Դիմադրության 17-րդ միջազգային կինոփառատոնը սկսվել է ուրբաթ օրը Պարսից ծոցիմերձափնյա շրջանում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ գեներալ՝ Ալի Ֆադավիի ներկայությամբ։
Այս փառատոնում 50 երկրների աշխատանքներ են ցուցադրվում Իրանի 31 նահանգներում և 354 վայրերում։
Հիմնական բաժնում, որը կոչվում է «Նահատակ Սուլեյմանի մրցանակ», ստացվել է 674 ներքին աշխատանք, իսկ կարճամետրաժ աշխատանքների բաժնում ստացվել է 291 աշխատանք։
Սրբազան պաշտպանության մրցանակի բաժնում Դիմադրության կինոփառատոնի գրասենյակ է ուղարկվել 352 աշխատանք և Պաղեստինի բաժնում 149 աշխատանք է ներկայացվել տեղացի կինոմատոգրաֆիսների ներկայությամբ:
Այս տարվա փառատոնին ներկայացվել են շուրջ չորս հարյուր սցենար և ավելի քան երկու հարյուր հետազոտական աշխատանք։
Ավելի քան 300 ոչ իրանցի կինոգործիչներ այս շրջանի փառատոնին աշխատանքներ են ներկայացրել և ընդհանուր առմամբ կցուցադրվի 500 աշխատանք։