Իրանում առաջին անգամ մշակվել է մարգարիտ
Մարգարիտի մշակման նախագծի գործադիր տնօրենը հայտարարել է Իրանում առաջին անգամ համար ոստրեներից մարգարիտ աճեցնելու մասին։
Աբու Մոհամադ Հաշեմին, Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ասել է. «Թանկարժեք քարերի համաշխարհային առևտրում Իրանի մասնաբաժինը մեծացնելու նպատակով, երկրի ձկնորսության կազմակերպության հետ համատեղ ծրագրի շրջանակներում, առաջին անգամ, Փարսիան հատուկ տնտեսական գոտում մեկնարկել է ոստրեներից մարգարիտների արտադրության ծրագիրը:
Անդրադառնալով թանկարժեք քարերի առևտրի ոկորտում Իրանի մանաբաժնի ավելացման ուղղությամբ ներդրումների ավելացմանը, Հաշեմին ասել է. «Պլանավորումն արված է, և աշխատանքները կսկսվեն հաջորդ ամառ»։
Իրանի մասնաբաժինը թանկարժեք քարերի համաշխարհային առևտրում կազմում է երկու տասներորդ տոկոս, որը նախատեսվում է հասցնել 2 տոկոսի։
Գոհարքարը, որը նաև կոչվում է գոհար, թանկարժեք քար և կիսաթանկարժեք քար, հանքային բյուրեղի կտրված կտոր է, որն օգտագործվում է որպես զարդ, կամ զարդեր պատրաստելու մեջ: