Իրանական «Ռոյա» կարճամետրաժ ֆիլմը կներկայացվի վեց միջազգային փառատոներում
Իրանական կարճամետրաժ «Ռոյա» (Երազանք) ֆիլմը ներկա կլինի վեց միջազգային փառատոներում։
ԻՌՆԱ-ի շաբաթ օրվա հաղորդման համաձայն, «Ռոյա» կարճամետրաժ ֆիլմը, որի սցենրիստը և ռեժիսորը Մուհամեդռեզա Մոհամմեդին է, կներկայանա Իսպանիայի կինոյի և մարդու իրավունքների 16-րդ միջազգային կինոփառատոնին, ՄՈԼԻՆՍ ԴԵ ՌԵԻԻ միջազգային կինոյի և մարդու իդավունքների փառատոնին (մարտի 24-ից 31-ը), Իտալիայի Կաֆուսկարիի 13-րդ փառատոնին (մարտի 22-ից 25), Ամերիկյան կարճամետրաժ ֆիլմերի 12-րդ փառատոնին SHORT SWEET FILM FEST (մարտի 1-ից 5), Անգլիաի «Քրասինկ սքրին» 7-րդ փառատոնին (մարտի 3-5), Հնդկաստանի SINCINE FILM FESTIVAL երրորդ փառատոնին (մարտի 5-7) և ԱՉԻԼ ԿՂԶԻ կինոփառատոնի երկրորդ շրջանին (մայիսի 11-13):
Ֆիլմն արդեն արժանացել է 3 մրցանակի՝ «Վենեսուելայի հինգ մայրցամաքներ» վեցերորդ փառատոնում, «Բահիա Բրազիլիա» փառատոնի լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար և «Բարսելոնայի Մարդու իրավունքների» փառատոնի 19-րդ շրջանում, «Montcatini Italy» փառատոնի 73-րդ շրջանում ու նաև ներկա է եղել «Հունգարական Ֆալուդի» 25-րդ և «Կանադական Սփյուռք» փառատոններին։