Իրանը շուտով «Նահիդ 1» արբանյակը տիեզերք կարձակի սեփական արտադրության արբանյակակրով
Իրանի տիեզերական կազմակերպության խոսնակն ասել է. «Նահիդ 1 արբանյակը մոտ ապագայում տիեզերք կարձակվի Ղաեմ 100 արբանյակակրով»։
Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հոսեյն Դալիրյանը Նահիդ1 հեռահաղորդակցական արբանյակների բնութագրերի մասին ասել է.««Նահիդ 1 արբանյակն Իրանի հեռահաղորդակցության արբանյակների զարգացման ռազմավարության առաջին քայլն է, որում մշակվել են այնպիսի կարևոր տեխնոլոգիաներ, ինչպիսիք են արևային մարտկոցների բացման մեխանիզմը, ku տիրույթում կապը և այլն»:
Դալիրյանը հավելել է.«Հեռահաղորդակցության արբանյակների հետ կապված պլանավորման համաձայն՝ մասնավոր հատվածի գիտելիքահենք ընկերությունների կարողությունները կօգտագործվեն տիեզերական հեռահաղորդակցության նախագծի ավարտի և զարգացման համար»:
Նա հստակեցրել է. «Նահիդ-2 արբանյակը Իրանի տիեզերական արդյունաբերության երկրորդ քայլն է տիեզերական հաղորդակցության ոլորտում, և այդ արտադրանքն իրականում տիեզերական տեխնոլոգիաների փուլային զարգացման և հասունացման պլանավորված քայլերի արդյունք է, և հաջորդ քայլերը ընթանալու են նույն պլանի համաձայն։
Իրանն այժմ առաջին 10 երկրներից մեկն է, որն ունի արբանյակների և արբանյակակիրների արտադրության և արձակման ամբողջական ցիկլ: