Ռաֆայել Գրոսսիի Իրան այցը ուղերձ է Իրանի և գործակալության պրոֆեսիոնալ ​​հարաբերությունների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i194632-Ռաֆայել_Գրոսսիի_Իրան_այցը_ուղերձ_է_Իրանի_և_գործակալության_պրոֆեսիոնալ_հարաբերությունների_համար
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին այսօր  Ռաֆայել Գրոսիի հետ  կայացած համատեղ ասուլիսում ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է կարողանա պահպանել իր պարտականություններն Իրանի միջուկային ծրագրի հետ կապված երաշխիքների շրջանակներում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2023 14:13 Asia/Tehran

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին այսօր  Ռաֆայել Գրոսիի հետ  կայացած համատեղ ասուլիսում ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է կարողանա պահպանել իր պարտականություններն Իրանի միջուկային ծրագրի հետ կապված երաշխիքների շրջանակներում»:

Արդյոք համատեղ հաղորդագրության և երաշխիքների հետ կապված հարցերի վերաբերյալ համաձայնություն կայանալո՞ւ  է, Էսլամին ասել է.«Գրոսսիի զեկույցում մասնիկների նույնականացումը պատրաստ էր 84 տոկոսով, իսկ հարստացումը՝ 84 տոկոս չէր»:

Էսլամին նշել է.«Ինտերակտիվ մոդելի տեսքով մենք ընթանում ենք խնդիրների լուծման ուղղությամբ»։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին համատեղ ասուլիսում ասել է.«Մենք պատրաստ ենք այս աշխատանքն Իրանի հետ առաջ տանել: Օրակարգում  են  դրված ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունները և շարունակվելու են: Այն աշխատանքները որ տանում  ենք, և այն լավ համաձայնությանը ,որ պիտի հասնենք անշուշտ կնպաստեն  ՀԳՀԾ-ի վերականգմանը»: 

Գրոսսին Իրանի միջուկային օբյեկտների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի սպառնալիքների մասին  ասել է. -«Այդ սպառնալիքներն ու հարձակումները միջուկային օբյեկտների և էլեկտրակայանների վրա դատապարտվել են գործակալության գլխավոր համաժողովներում»։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենն ընդգծել է.-«Ցանկացած ռազմական գործողություն լիովին դատապարտելի է և անօրինական և դուրս է այն կառուցվածքային գործընթացից, որի համաձայն մենք գործում ենք»։

Այն մասին, թե ինչ երաշխիքներ կարող է տալ գործակալությունը, որպեսզի այս կառույցը չօգտագործվի, որպես քաղաքական գործիք, Գրոսսին ասել է,որ  երաշխավորում է, որ գործակալությունը չի աշխատել որևէ երկրի ցուցումով, և գործակալության և այս միջազգային կառույցի  գլխավոր տնօրենի աշխատանքը միայն կառավարիչների խորհրդի հսկողության տակ է։