Իրանը քննադատել է Սիրիայի քիմիական գործի նկատմամբ քաղաքական մոտեցումը
https://parstoday.ir/hy/news/iran-i194782-Իրանը_քննադատել_է_Սիրիայի_քիմիական_գործի_նկատմամբ_քաղաքական_մոտեցումը
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչն ասել է. «Սիրիայի գործի նկատմամբ քաղաքական մոտեցումը ձախողված ռազմավարություն է, որը վտանգում է խնդիրների լուծման գործընթացը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2023 07:27 Asia/Tehran
  • Իրանը քննադատել է Սիրիայի քիմիական գործի նկատմամբ քաղաքական մոտեցումը

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչն ասել է. «Սիրիայի գործի նկատմամբ քաղաքական մոտեցումը ձախողված ռազմավարություն է, որը վտանգում է խնդիրների լուծման գործընթացը»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Սիրիայում քիմիական գործի առնչությամբ ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը որպես քիմիական նյութերի հիմնական զոհխստորեն դատապարտում է ցանկացած վայրում և ցանկացած հանգամանքներում քիմիական զենքի օգտագործումը:

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ու մշտական ներկայացուցիչն ասել է. «Իրանը աջակցում է բարձր մակարդակում կառուցողական երկխոսությանը Սիրիայի և Քիմիական զենքերի արգելման կազմակերպության միջև  որոշակի ժամկետով մնացած հարցերի լուծման և ի վերջո այդ գործը փակելու համար»: