Իրանը լուսանկարներում-Իրանի հյուսիս-արևմուտքում տեղակայված քրիստոնեական առաջին եկեղեցին
(last modified Tue, 07 Mar 2023 13:42:00 GMT )
Մարտ 07, 2023 17:12 Asia/Tehran

Մակուի Ղարա քիլիսա կամ Ս.Թադեի վանքը, որ ճանաչվում է քրիստոնեական առաջին եկեղեցին աշխարհում, համարվում է Արևմտյան Ատրպատական նահանգի կրոնական գրավչություններից ու տեսարժան վայրերից մեկը, որ գտնվում է Չալդորանից 20 կմ հեռավորության վրա և որը «Ծոր-Ծորի» ու «Ս. Ստեփանոս» վանքի հետ միասին համարվում է Իրանի համաշխարհային ժառանգություններից մեկը:

Այս վանքը գտնվում է թուրքերով և մահմեդականներով բնակեցված քաղաքների և գյուղերի սրտում, և քրիստոնյաների ամենամյա հավաքը՝ կրոնական արարողություններ անցկացնելու համար, ուղեկցվում է շրջանի շիաների զգալի ընդունելությամբ, իսկ շրջանի որոշ մարդիկ նաև հյուրընկալում են այս քրիստոնեական արարողության համար սրբավայր մեկնած  ճանապարհորդներին։ 

Իր յուրահատուկ ճարտարապետության շնորհիվ այս պատմական և կրոնական շինությունը գրանցվել է Համաշխարհային ժառանգության ցանկում 15 տարի առաջ Կանադայի Քվեբեկ քաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության 32-րդ ժողովում՝ Սուրբ  Ստեփանոս և Ծոր- Ծորի երկու վանքերի հետ միասին: