Ռայիսի. Իրանի դեմ թշնամիների համատեղ պատերազմը շարունակվում է ժողովրդին հուսահատեցնելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i194832-Ռայիսի._Իրանի_դեմ_թշնամիների_համատեղ_պատերազմը_շարունակվում_է_ժողովրդին_հուսահատեցնելու_համար
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Իրանի դեմ թշնամիների համատեղ պատերազմը համարել է ռազմական գործողությունների շարունակություն՝ Իսլամական Իրանի ժողովրդի մեջ հուսահատություն ստեղծելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2023 14:08 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանի դեմ թշնամիների համատեղ պատերազմը շարունակվում է ժողովրդին հուսահատեցնելու համար

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Իրանի դեմ թշնամիների համատեղ պատերազմը համարել է ռազմական գործողությունների շարունակություն՝ Իսլամական Իրանի ժողովրդի մեջ հուսահատություն ստեղծելու համար։

Երեքշաբթի օրը Հազրաթ Մահդիի ծննդյան բարեբաստիկ տոնի նախօրեին Անվտանգության նախարարության տնօրենների ու անձնակազմի հետ հանդիպման ժամանակ,  նշելով որ այսօր Իրանը իր բոլոր հնարավորությունների ու կաորղությունների չափով սպառնալիքի տակ է, Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին անդրադարձել է հիբրիդային պատերազմին, Իրանում խռովությունների ու անհանդարտությունների առաջացման և թշնամու նպատակը համարել է ժողովրդի ընկալման ու ճանաչողական դաշտում իր նկատի առած փոփոխությունների առաջացումը: 

Ռայիսին հավելել է.«Ժամանակակից գիտելիքներին և տեղեկատվությանը տիրապետելը և առաջադիմական  ​​հայացք ունենալը, այդ սպառնալիքների բնույթի ճշգրիտ ըմբռնումը, վերջին հիբրիդային պատերազմի դաշտում հակառակորդին դիմակայելու անհրաժեշտություններից են»:

Նշելով, որ անվտանգության սպառնալիքները կարող են առաջանալ ցանկացած ոլորտում, Իրանի նախագահը ընդգծեց հակառակորդի հիբրիդային  պատերազմին արդյունավետ կերպով դիմակայելու համար խնդիրների, կանխատեսումների և անհրաժեշտ և ժամանակին կանխարգելումների ճշգրիտ պատկերացման կարևորությունը: