Ամիր Աբդոլլահյան. Թեհրան-Ռիադ հարաբերությունները մեծ կարողություններ են ապահովում տարածաշրջանի համար
https://parstoday.ir/hy/news/iran-i195048-Ամիր_Աբդոլլահյան._Թեհրան_Ռիադ_հարաբերությունները_մեծ_կարողություններ_են_ապահովում_տարածաշրջանի_համար
Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների բնականոն հունի վերադարձը մեծ կարողություններ կապահովի երկու երկրներին, տարածաշրջանին և իսլամական աշխարհին»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 10, 2023 18:06 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Թեհրան-Ռիադ հարաբերությունները մեծ կարողություններ են ապահովում տարածաշրջանի համար

Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների բնականոն հունի վերադարձը մեծ կարողություններ կապահովի երկու երկրներին, տարածաշրջանին և իսլամական աշխարհին»։

Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև երկկողմ հարաբերությունները վերսկսելու պայմանավորվածության մասին հայտարարելուց հետո, Հոսեյն Ամիրաբդոլլահյանը թվիթերում գրել է. «Հարևանության քաղաքականությունը՝ որպես 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության առանցք, ընթանում է ճիշտ ուղղությամբ, և դիվանագիտական ​​ապարատը ակտիվորեն նպաստում է տարածաշրջանային քայլերի նախապատրաստման քայլերին»։

Իրանի եւ Սաուդյան Արաբիայի բանակցությունների ավարտին մարտի 10-ին Պեկինում եռակողմ հայտարարություն է տարածվել, որը ստորագրել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, Սաուդյան Արաբիայի խորհրդական և նախարարների խորհրդի անդամ և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մասաեդ բին Մոհամմադ Ալ-Այբան,  և Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի եւ կուսակցության արտաքին գործերի կենտրոնական կոմիտեի գրասենյակի ղեկավար եւ ՉԺՀ Պետական ​​խորհրդի անդամ Վան Յին: