Ամիր Աբդոլլահյան. Թեհրան-Ռիադ հարաբերությունները մեծ կարողություններ են ապահովում տարածաշրջանի համար
Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների բնականոն հունի վերադարձը մեծ կարողություններ կապահովի երկու երկրներին, տարածաշրջանին և իսլամական աշխարհին»։
Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև երկկողմ հարաբերությունները վերսկսելու պայմանավորվածության մասին հայտարարելուց հետո, Հոսեյն Ամիրաբդոլլահյանը թվիթերում գրել է. «Հարևանության քաղաքականությունը՝ որպես 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության առանցք, ընթանում է ճիշտ ուղղությամբ, և դիվանագիտական ապարատը ակտիվորեն նպաստում է տարածաշրջանային քայլերի նախապատրաստման քայլերին»։
Իրանի եւ Սաուդյան Արաբիայի բանակցությունների ավարտին մարտի 10-ին Պեկինում եռակողմ հայտարարություն է տարածվել, որը ստորագրել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, Սաուդյան Արաբիայի խորհրդական և նախարարների խորհրդի անդամ և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մասաեդ բին Մոհամմադ Ալ-Այբան, և Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի եւ կուսակցության արտաքին գործերի կենտրոնական կոմիտեի գրասենյակի ղեկավար եւ ՉԺՀ Պետական խորհրդի անդամ Վան Յին: