Մեկնաբանություն՝ Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերություններում 7-ամյա փակուղին ավարտվեց
7 տարվա ընդմիջումից հետո, Իրանն ու Սաուդյան Արաբիան, Չինաստանի միջնորդությամբ, պայմանավորվել են վերականգնել հարաբերությունները։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի և նրա սաուդացի գործընկեր Մոսաեդ Բին Մուհամադ Ալ աբիանիի ներկայությամբ Չինաստանում կայացած նիստում, կողմերը ստորագրել են հայտարարություն՝ Թեհրանի և Ռիադի միջև երկկողմ հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ:
Կողմերը համաձայնվել են, որ առավելագույնը երկամսյա ժամկետում ապահովել դեսպանների փոխանակման և դեսպանատների վերաբացման, ինչպես նաև հարաբերությունների վերսկսման անհրաժեշտ հիմքերը: Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները խզվել են Ռիադի կողմից՝ 2016թվականին:
Հարաբերությունները խզելու Ռիադի պատրվակը Թեհրանում և Մաշհադում այդ երկրի դեսպանատան և հյուպատոսության վրա հարձակումն էր, որը դատապարտել էր նաև Իրանը: Իրանի դեմ Սաուդյան Արաբիայի գործողությունների հիմնական պատճառը այն ժամանակվա Ռիադի արտաքին քաղաքական մոտեցումն էր: Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականությունը 2015-2021 թվականներին ագրեսիվ էր:
Այն մասնավորապես կիրառվեց Իրանի Իսլամական Հանրապետության և նրա դաշնակիցների դեմ: Բացի այդ, Սաուդյան Արաբիան նաև Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից առավելագույն ճնշման քաղաքականության կարևոր միջոցներից էր: 2021 թվականից քայլեր են ձեռնարկվել՝ Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, և Իրաքի նախկին կառավարությունը փորձել է միջնորդել երկու երկրների միջև։ Բաղդադում Իրանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների միջև կայացավ բանակցությունների հինգ փուլ:
Երկու երկրների պաշտոնյաները բացահայտորեն ընդգծեցին հարաբերությունների վերականգնման անհրաժեշտությունը և վերջապես, Չինաստանի միջնորդությամբ, կողմերը Պեկինում ստորագրեցին հարաբերությունները վերականգնելու մասին հայտարարություն։
Ռիադի և Թեհրանի հարաբերությունների վերականգնումը մի քանի առումներով համարվում է ԱՄՆ-ի և Իսրայելի ձախողումը: Մի կողմից, դա տեղի է ունենում Պեկինում, համաշխարհային համակարգում ԱՄՆ-ի կարևորագույն մրցակից՝ Չինաստանի միջնորդությամբ։ Մյուս կողմից, այս համաձայնագիրը ներկայացնում է Վաշինգտոնի և Թել Ավիվի ջանքերի ձախողումը Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև անջրպետ և տարաձայնություն ստեղծելու հարցում:
Միևնույն ժամանակ, այս համաձայնագիրը համարվում է ԱՄՆ-ի և Իսրայելի իրանաֆոբիայի քաղաքականության պարտությունը, հատկապես՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Իրանի և Սաուդյան Արաբիայի բնականոն հարաբերությունների վերականգնումը, մեծ կարողություններ է ապահովելու երկու երկրների, տարածաշրջանի և իսլամական աշխարհի համար»։
Միջազգային հարցերի վերլուծաբան Հոսեյն Բեհեշթիփուրը համոզված է, որ Ռիադը և Թեհրանը երկուսն էլ տարածաշրջանային գերտերություններ են, որոնք միևնույն ժամանակ, որ կարող են համագործակցել միմյանց հետ և ելնելով ազգային շահերից և անվտանգության ու քաղաքական ոլորտներից՝ կառուցողական մրցակցություն դրսևորել: Հետևաբար, երկու դերակատարների միջև հարաբերությունների բարելավումը կնպաստի լարվածության թուլացմանը և խաղաղության ու կայունության հաստատմանը տարածաշրջանում, հատկապես՝ Եմենում։
Մյուս կարևոր կետն այն է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերականգնումը Իրանի 13-րդ կառավարության հարևանության քաղաքականության արդյունավետության հերթական դրսևորումն է: 13-րդ կառավարությունը, հարևանության քաղաքականության շրջանակում կարևորում է տարածաշրջանի և հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այս կապակցությամբ գրել է, որ հարևանության քաղաքականությունը, որպես 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության առանցք, անխափան ընթանում է ճիշտ ուղղությամբ և դիվանագիտական ապարատը ակտիվորեն կանգնած է տարածաշրջանային շատ քայլերի նախապատրաստման թիկունքում։