Մարտ 12, 2023 08:06 Asia/Tehran
  •  Իրանի դպրոցներում գարշահոտ գազ տարածելու գործի շրջանակներում ձերբակալվել է ավելի քան 100 հոգի

Իրանի ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ դպրոցներում գարշահոտ գազ տարածելու գործի շրջանակներում ձերբակալվել է ավելի քան 100 հոգի:

Հայտարարության մեջ ասված է. «Ձերբակալվածներցի մի քանիսը, արկածախնդությունից ելնելով և նպատակ ունենալով փակել տալ դպրոցները, ստեղծված լարված իրավիճակի ազդեցությամբ, կիրառել են գարշահոտ գազեր, որոքն անվտանգ են: Այդ մասին նրանք խոստովանել են հարցաքննության ժամանակ»:
Նախարարությունը նշել է, որ ձերբակալ;վածների մեջ կան նաև քաղաքացիներ, ովքեր նպատակ են ունեցել սարսափի մատնել հասարակությանը և անվստահություն ստեղծել համակարգի նկյատմամբ: 
Ըստ այս հայտարարության, հետաքննությունը և «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման հետ ձերբակալվածների կապերի բացահայտման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: