Գեներալ Ղանին երկրորդ անգամ այցելել է Սիրիայի երկրաշարժից տուժած շրջաններ
ԻՀՊԿ Ղոդս ուժերի հրամանատարը երկրորդ անգամ այցելել է Սիրիայի երկրաշարժից տուժած շրջաններ:
Բրիգադի գեներալ Իսմայիլ Ղանին ուրբաթ օրը մեկնել է Սիրիայի երկրաշարժից տուժած շրջաններ՝ հետևելու տուժածներին օգնություն ցուցաբերելու աշխատանքներին: Իսմայիլ Ղանին այցելել է Հալեպ և Լաթաքիա նահանգների տուժած շրջաններ:
Գեներալ Ղաանին առաջին անգամ այս շրջաններ էր մեկնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժից երեք օր անց:
Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, ԻԻՀ 15 փրկարարական ստորաբաժանումներ, համապատասխան տեխնիկայով և Սիրիայի փրկարարական խմբերի, Իրաքի ժողովրդական ուժերի տրամադրած տեխնիկայի և Դիմադրության առանցքի այլ ուժերի հետ համագործակցությամբ, մասնակցում են Հալեպում երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին: