Գեներալ Ղանին երկրորդ անգամ այցելել է Սիրիայի երկրաշարժից տուժած շրջաններ
https://parstoday.ir/hy/news/iran-i195524-Գեներալ_Ղանին_երկրորդ_անգամ_այցելել_է_Սիրիայի_երկրաշարժից_տուժած_շրջաններ
ԻՀՊԿ Ղոդս ուժերի հրամանատարը երկրորդ անգամ այցելել է Սիրիայի երկրաշարժից տուժած շրջաններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2023 08:09 Asia/Tehran
  • Գեներալ Ղանին երկրորդ անգամ այցելել է Սիրիայի երկրաշարժից տուժած շրջաններ

ԻՀՊԿ Ղոդս ուժերի հրամանատարը երկրորդ անգամ այցելել է Սիրիայի երկրաշարժից տուժած շրջաններ:

Բրիգադի գեներալ Իսմայիլ Ղանին ուրբաթ օրը մեկնել է Սիրիայի երկրաշարժից տուժած շրջաններ՝ հետևելու տուժածներին օգնություն ցուցաբերելու աշխատանքներին: Իսմայիլ Ղանին այցելել է Հալեպ և Լաթաքիա նահանգների տուժած շրջաններ:

Գեներալ Ղաանին առաջին անգամ այս շրջաններ էր մեկնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժից երեք օր անց:

Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, ԻԻՀ 15 փրկարարական ստորաբաժանումներ, համապատասխան տեխնիկայով և Սիրիայի փրկարարական խմբերի, Իրաքի ժողովրդական ուժերի տրամադրած տեխնիկայի և Դիմադրության առանցքի այլ ուժերի հետ համագործակցությամբ, մասնակցում են Հալեպում երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին: