Իրանի նախագահի տեղակալ. Ամերիկացիները միշտ ձգտել են պատերազմ հրահրել և ստեղծել անապահովություն ու իրանաֆոբիա
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդարանական հարցերով տեղակալն ասել է.-« Ամերիկացիները մշտապես ձգտել են Արևմտյան Ասիայի տարածաշրջանում պատերազմ հրահրել և անապահովություն ու Իրանաֆոբիա ստեղծել»:
Սեյյեդ Մոհամմադ Հոսեյնին ԱՄՆ-ի գլխավորած Արևմուտքի միակողմանիությանն ընդդիմանալու համար արտաքին քաղաքականության ոլորտում Իսլամական Հանրապետության ձեռքբերումների մասին ասել է.-«ԱՄՆ-ն քայլեր է կատարել ոչ միայն Արևմտյան Ասիայում, այլև աշխարհի ցանկացած երկրում, որտեղ զգացել է, որ կարող է հօգուտ իրեն փոխել այդ երկրների ղեկավար կազմը»։
Հոսեյնին հավելել է. -«ԱՄՆ-ի պարագլուխները, միշտ սխալ հաշվարկներ են անում Իրանի վերաբերյալ, քանի որ նրանք Իրանի ժողովրդին լավ չեն ճանաչել»։
Անդրադառնալով Սիրիայում երկրաշարժից տուժած մարդկանց հանդեպ ԱՄՆ-ի անմարդկային վերաբերմունքին՝ Հոսեյնին ասել է.-«Մարդու իրավունքների պաշտպանի դերում հանդես եկող երկրները պատժամիջոցների պատրվակով կանխել են օգնության առաքումը ծանր պայմաններում գտնվող Սիրիայի ժողովրդին»:
Իրանի նախագահի տեղակալը հայտարարել է.-«Ամերիկացիները պնդում էին, որ կոալիցիան ստեղծվել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար, սակայն նրանց գործողություններն իրականում ուղղված են Սիրիայի օրինական կառավարության դեմ»։