Մարտ 22, 2023 17:00 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Կուբայի նախագահի հարգանքի տուրքը Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին

Լիբանանի «Ալ-Մայադին» լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում Կուբայի նախագահը Իսլամական հեղափոխության առաջնորդին իմաստուն է անվանել եւ բարձր է գնահատել նրա վերլուծական կարողությունը:

Անդրադառնալով Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին՝ Կուբայի նախագահը բարձր է գնահատել նրան որպես «Իրանի հեղափոխության քաղաքական գործիչ ու առաջնորդ» և հավելել «Նա մեծ վերլուծական ուժ և տրամաբանական մտածողություն ունեցող անհատականություն է»։

Միգել Դիաս-Կանելը շարունակելով իր նկարագրությունը հեղափոխության մեծ առաջնորդի մասին և ասաց. «Նա իմաստուն առաջնորդ է։ Նա գիտի, թե ինչպես առաջներդել իր ժողովրդին ինքնիշխանության և ինքնորոշման ճանապարհով»։

Կուբայի նախագահը բերձր է գնահատել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նրա որակների, հատկապես  խորաթափանցության և մեծ վերլուծական կարողության, ինչպես նաև նրա իմաստուն առաջարկությունների և ուղեցույցների համար: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն օժտված է հեռատեսության ուժով և այս առումով, ի թիվս այլ հարցերի, մատնանշել է նոր աշխարհակարգի ձևավորման և ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմուտքի տիրապետության անկման հարցը։ Համաշխարհային իմպերիալիզմի և գերիշխանության դեմ դիմադրության խնդիրը մերձեցրել է ամերիկյան հեգեմոնիային հակադրվող երկրներին, այդ թվում՝ Իրանին և Կուբային։

Կուբայի նախագահն ասել է. «Կուբայի և Իրանի երկու ժողովուրդները կիսում են դիմադրության, քաջության, հերոսության, պատվի և ոչ փոխզիջման հայեցակարգը իմպերիալիզմի ուժերի ծրագրերի դեմ։Սրանք մեր ընդհանուր բաներն են, և դրա համար էլ մենք մտածում ենք միմյանց ճակատագրի մասին»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը բազմիցս իր ելույթներում խորը մտորումներով տարբեր հայտարարություններում և ուղերձներում արտահայտել է կարևոր և վճռական կարծիքներ, որոնք հիացմունքի են արժանացել Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամների կողմից: 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է. «Քրիստոսի մասին իմ ունեցած ուսումնասիրությունների շնորհիվ Այաթոլլահ Խամենեիի մեջ տեսա Քրիստոսի համար գրված բոլոր հատկանիշները, և դա ինձ բացահայտվեց Իրանի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ։ Իրանում կա մի մեծ իմաստուն, որը երբեք չէի մտածի, որ նա այդքան ընդգրկուն կլինի: Նա իմաստուն է և գիտնական, և քաղաքական որոշումներն նա է կայացնում, և նրա իմաստնության շնորհիվ, Իրանին ոչ մի վտանգ չի սպառնում»:

Իրականում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի դիրքորոշումներն ու միջոցառումները ցույց են տալիս, որ նա որոշիչ ու առաջնորդող դեր ունի իսլամական հեղափոխության շարունակության եւ Իրանի Իսլամական Հանրապետության ձեռքբերումների պահպանման գործում։

Նկատի ունենալով համաշխարհային ամբարտավանության և տարբեր դավադրությունների շարունակությունը, որոնց բախվել է Իսլամական Իրանը Այաթոլլահ Խամենեիի ղեկավարության ժամանակ, նկատի ունենալով համաշխարհային իմպերիալիզմի և տարբեր դավադրությունների շարունակությունը, որոնց բախվել է Իսլամական Իրանը Այաթոլլահ Խամենեիի ղեկավարության ժամանակ,  և նրա դերը թշնամիների դավադրություններին դիմակայելու և տարբեր ոլորտներում համակարգի ընդհանուր քաղաքականությունը գծելու և ծանուցելու գործում, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կարևորագույն գործողություններից են համարվում անցած 34 տարիների ընթացքում Իսլամական հեղափոխության և Իրանի իսլամական համակարգի ձեռքբերումների պահպանման ոլորտում։

 

 

 

Պիտակ