Հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/iran-i195818-Հաջորդ_շաբաթ_Մոսկվայում_տեղի_կունենա_Իրանի_և_Ռուսաստանի_արտաքին_գործերի_նախարարների_հանդիպումը
ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ մարտի 29-ին այս երկրի և Իրանի արտգործնախարարները կհանդիպեն Մոսկվայում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2023 12:38 Asia/Tehran
  • Հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ մարտի 29-ին այս երկրի և Իրանի արտգործնախարարները կհանդիպեն Մոսկվայում։

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հինգշաբթի հայտարարել է. «Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիրաբդոլլահյանը մարտի 29-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն միջազգային հարցեր, այդ թվում՝ ՀԳՀԾ-ն, իրավիճակը՝ Սիրիայում, Աֆղանստանում և Հարավային Կովկասում, ինչպես նաև Կասպից ծովի տարածաշրջանի հարցերը։ 

Նա հավելել է, որ Սերգեյ Լավրովը և «Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև վերջին համաձայնագրից հետո, Հոսեյն Ամիրաբդոլլահյանը և ՍԵրգել Լավրովը  կքննարկեն նաև Արևմտյան Ասիայում պայմանների բարելավման ուղիները»։

Մարիա Զախարովան ասել է, որ Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները կքննարկեն միջազգային հարցերում երկու երկրների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության համագործակցությանն ուղղված ջանքերը, ինչպես նաև Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ հարցերը։