Իրանն աշխարհում վեցերորդն է ավտոմեքենաների արտադրության աճի ցուցանիշով
Ավտոմեքենաների արտադրողների միջազգային կազմակերպության հայտարարության համաձայն, 24 խոշոր ավտոարտադրողների շարքում Իրանը 2022 թվականին արտադրության աճի ցուցանիշով աշխարհում վեցերորդն է։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ավտոմեքենաի արտադրողների միջազգային կազմակերպությունը հայտարարել է 2022 թվականին Իրանում ավտոմեքենաների արտադրության 19 տոկոս աճի մասին։
Իրանը 2022 թվականին արտադրել է մեկ միլիոն 64 հազար ավտոմեքենա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում երկրում արտադրվել է 894 հազար ավտոմեքենա։
2022 թվականին Իրանի ավտոմեքենաների արտադրության 19 տոկոս աճը մոտ երկու անգամ գերազանցում է ամերիկյան ավտոմեքենաների արտադրության աճին և 9 անգամ գերազանցում է ֆրանսիական ավտոմեքենաների արտադրության աճին: 2022 թվականին ԱՄՆ-ն այս ոլորտում գրանցել է 10, իսկ Ֆրանսիան՝ 2 տոկոս աճ: