«Երկրի ժամը» նախաձեռնության շրջանակում, անջատվել են Թեհրանի Ազատության աշտարակի լույսերը
«Երկրի ժամ» բնապահպանական նախաձեռնության շրջանակում, անջատվել են Իրանի ազգային խորհրդանիշը համարվող Թեհրանի Ազատության աշտարակի լույսերը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, «Երկրի ժամը» համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից, որի ընթացքում աշխարհի հայտնի կառույցներն ու շենքերը մարտի վերջին շաբաթ օրը մեկ ժամով անջատում են լույսերն ու անհարկի էլեկտրոնային սարքավորումները՝ նպատակ ունենալով բարձրացնել կլիմայական փոփոխությունների մասին իրազեկվածությունը և էներգիայի խնայողություն կատարել:
Համապատասխանաբար, Թեհրանի Ազատության աշտարակը նույնպես անջատել է լուսավորությունը՝ միավորվելով Երկրի մոլորակը պահպանելու գաղափարի շուրջ:
«Երկրի ժամը» արարողությունը կայացել է մարտի 25-ին, տեղական ժամանակով ժամը 20:30-ից մինչև 21:30-ն ամբողջ աշխարհում:
Թեհրանի Ազատության աշտարակն Իրանի ազգային խորհրդանիշն է և Իսլամական հեղափոխության հենակետը: