Թեհրանի «Ազադի» աշտարակը նոր ռեկորդ է սահմանել
Մարտ 26, 2023 15:16 Asia/Tehran
Իրանական նոր տարվա1402 թվականի մեկնարկի եվ Նոռուզի տոնի առթիվ պատմամշակութային վայրերի այցելության ռեկորդային ցուցանիշ է սահմանել «Ազադի» աշտարակը, հաղորդում է ԻՍՆԱ-ն։
Պատմամշակութային աշտարակ կատարած այցերի թիվը, մասնավորապես ռեկորդային ցուցանիշ է սահմանել Նոռուզի հենց առաջին օրերին՝ հատելով օրական 2500 այցելուների քանակը։
Տարվա առաջին օրը «Ազադի» աշտարակ են այցելել 1500, երկրորդ օրը՝ ավելի քան 2000, իսկ Նոռուզի երրորդ օրը՝ մոտ 2500 քաղաքացի, որը նախորդ տարիների Նոռուզի համեմատությամբ ցուցանշի զգալի աճ է՝ պատմամշակութային նշանակության վայրերի այցելուների քանակի առումով։
Ակնկալվում է, որ մինչեվ Նոռուզի արձակուրդի ավարտը նոր ռեկորդ կսահմանի նույն աշտարակը։
Պիտակ