Շամխանի. Հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնման հարցում որևէ սահմանափակում չունենք
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Կատարի ԱԳ նախարարի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ ասել է. «Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն է և մենք որևէ սահմանափակում չունենք այս հարցում»:
Կատարի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բեն Աբդուլազիզ Ալ-Խելաիֆի և ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցեր:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ Շամխանին ասել է. «Անհրաժեշտ է վերացնել առկա խոչընդոտները և զարգացնել երկկողմ առևտրրի մկարդակն ինչպես նաև համագործակցությունը ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցում»:
Նա հավելել է. «Մենք բարձր ենք գնահատում Կատարի էմիրի և կառավարության ջանքեր՝ տարածաշրջանային ու միջազգային հարցերում Իրանի հետ համագործակցության հարցում: Թեհրանի և Դոհայի եղբայրական և կառուցողական հարաբերությունները կարող են որպես ընդհանրական մոդել կիրառվել նաև տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերություններում»։
Կատարի ԱԳ նախարարը ողջունել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ պայմանավորվածությունը, նշելով, որ այն կարևոր քայլ է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ:
Կատարի ԱԳ նախարարը հավելել է. «Երկկողմ առևտրի ծավալների մեծացումը և ենթակառուցվածքային նախագծերի իրականացման արագացումը պետք է դառնան Թեհրան-Դոհա տնտեսական հարաբերությունների շարժիչ ուժը»: