Ամիր Աբդոլլահյանը վաղը կմեկնի Ռուսաստան
Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտնել է Իրանի արտգործնախարարի Մոսկվա կատարելիք այցի մասին։
Mehr լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին երեքշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.-«Մարտի 29-ին Մոսկվան կհյուրընկալի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին»:
ՌԴ-ում Իրանի դեսպանը հավելել է,-«Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները խորհրդակցելու են երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին հետամուտ լինելու, տարածաշրջանային զարգացումների, համատեղ հանձնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների գործընթացի և Հյուսիս-Հարավ միջանցքի վերջին կարգավիճակի մասին»:
Իրանը և Ռուսաստանը երկկողմ ոլորտներում, հատկապես տնտեսական, ռազմական ու անվտանգության հարաբերությունների, ինչու չէ նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի , այդ թվում ԱՄՆ-ի միակողմանիության դեմ պայքարի բնագավառներում ռազմավարական ընդհանուր շահեր ունեն,ինչը վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական գործոններից է եղել։ .