Իրանի ռազմական խորհրդականի նահատակությունը Սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայի վրա հարձակման ժամանակ
Իրանի ռազմական խորհրդականներից ԻՀՊԿ-ի անդամ Միլադ Հեյդարին նահատակվել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանների վրա Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացրած հանցավոր հարձակման ժամանակ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է միջազգային ատյանների լռությունն ու անգործությունը՝ Սիոնիստական ռեժիմի կրկնվող հանցագործությունների ու ոտնձգությունների նկատմամբ իսկ ՄԱԿ-ի անդամ անկախ երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության շարունակական խախտումն և ընդգծեց.«Անկասկած, կեղծ ու հանցագործ Սիոնիստական ռեժիմը կստանա այս հանցագործության պատասխանը»:
Սիոնիստական ռեժիմի ռմբակոծիչները այսօր Դամասկոսում (ուրբաթ) ռմբակոծել են մի քանի թիրախ։
Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալ Դիմաս շրջանը հարձակման է ենթարկվել Սիոնիստական ռեժիմի ագրեսոր ռմբակոծիչների կողմից։
Սիրիական բանակի հակաօդային պաշտպանությունը կարողացել է որսալ և ոչնչացնել արձակված հրթիռներից մի քանիսը։