Իրանում այսօր նշում են Բնության օրը
Ապրիլ 02, 2023 07:23 Asia/Tehran
Ապրիլի երկուսին Իրանում Նոռուզի 13_րդ օրն է, որը նշվում է որպես Բնության օր։
Այս օրն իրանցիներն անցկացնում են բնության գրկում, և կանաչը որ աճեցրել են Նոռուզի համար, իրենց հետ տանում են դուրս։
Նոռուզի 12 օրերը, որոնք խորհրդանշում են տարվա 12 ամիսները, նշելուց հետո, իրանցիները 13_րդ օրը նշում էին բնության գրկում։
Այս օրն Իրանում ամենուրեք կազմակերպվում են պիկնիկներ և այս օրը համարվում է աշխարհում ամենամեծ պիկնիկի օրը։
Իրանցիները Նոռուզը համարում են արարչագործության տոն։
Պիտակ