Իրանական հնագիտական նմուշի բռնագրավումը Լոնդոնի օդակայարանում
Ապրիլ 02, 2023 11:19 Asia/Tehran
Բրիտանական Observer، թերթը գրել է, որ Լոնդոնոի օդանավակայանում բռնագրավվել է Սասանյան ժամանակաշրջանին պատկանող արձանագրություն, որը 2000 տարվա պատմություն ունի։
Հաղորդման համաձայն՝ արձանագրությունը Բրիտանիայի թանգարանում ցուցադրվելուց հետո կվերադարձվի Իրանին։
Արձանագրությունը կարևոր հնագիտական նմուշ է, որը սև շուկայում կարող էր վաճառվել 30 միլիոն ֆունտ ստեռլինգով։
Բրիտանիայի թանգարանի ավագ հնեաբան Ջոն Սիմփսոնի ասելով, արձանագրությունը եզակի հնագիտական նմուշ է և հայտնաբերվել է հավանաբար Ֆարս նահանգում, որովհետև նման է այնտեղից հայտնաբերված այլ նմուշներին։
Հնագետը հավելել է, որ սա ամբողջ արձանագրության մի մասնիկն է։
Պիտակ