Իրանի կառավարության խոսնակ. Ահաբեկչական գործողություններն անպատասխան չեն մնա
https://parstoday.ir/hy/news/iran-i196506-Իրանի_կառավարության_խոսնակ._Ահաբեկչական_գործողություններն_անպատասխան_չեն_մնա
Անդրադառնալով Սիրիայում իրանցի երկու ռազմական խորհրդականների նահատակությանը՝ Իրանի կառավարության խոսնակը նշել է. «Ահաբեկչական գործողություններն անպատասխան չեն մնա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2023 06:14 Asia/Tehran
  • Իրանի կառավարության խոսնակ. Ահաբեկչական գործողություններն անպատասխան չեն մնա

Անդրադառնալով Սիրիայում իրանցի երկու ռազմական խորհրդականների նահատակությանը՝ Իրանի կառավարության խոսնակը նշել է. «Ահաբեկչական գործողություններն անպատասխան չեն մնա»:

Ալի Բահադրի Ջահրամին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Սիոնիստական ռեժիմը և պպետական մակարդակով ահաբեկչություն իրականացնողները սովորություն ունեն ճգնաժամի ժամանակ սահմաններից դուրս նման գործողություններ իրականացնել՝ հասարակական կարծիքը շեղելու և թույլ չտալ համար, որ իրենց ներքին խնդիրները բացահայտվեն»։
Ուրբաթ օրը Դամասկոսի արվարձաններրի վրա Սիոնիստական ռեժիմի իրականացրած ավիահարձակման հետանքով նահատակվել են ԻՀՊԿ ռազմական խորհրդականներ՝  մայոր Միլադ Հեյդարին և  կապիտան Մողդադ Մեհղանի Ջաֆարաբադին:
ԶԼՄ-ները հայտնում են, որ ուրբաթ օրը Սիոնիստական ռեժիմի կործանիչները ռմբակոծել են Դամասկոսում գտնվող մի շարք թիրախներ, այդ թվում՝ Դիմաս շրջանը: 
Ցավակցություն հայտնելով նահատակների ընտանիքներին, Իրանի կառավարության խոսնակը նշել է. «Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների շարունակությունը այս երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի խախտում է և ուղղված է ահաբեկչության ամրապնդմանը»: