Իրանի կառավարության արձագանքը Բաքվի իշխանությունների կոշտ դիրքորոշումներին. Մենք հետևում ենք Սիոնիստական ​​ռեժիմի գործողություններին տարածաշրջանում
(last modified Tue, 04 Apr 2023 12:53:18 GMT )
Ապրիլ 04, 2023 16:23 Asia/Tehran
  • Իրանի կառավարության արձագանքը Բաքվի իշխանությունների կոշտ դիրքորոշումներին. Մենք հետևում ենք Սիոնիստական ​​ռեժիմի գործողություններին տարածաշրջանում

Իրանի կառավարության խոսնակը պատասխանելով Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կոշտ դիրքրոշումներին, ասել է.-«Թեհրանն ուշադիր հետևում է Իրանի և Ադրբեջանի Հանրապետության վերաբերյալ Սիոնիստական ​​ռեժիմի արկածախնդիր քայլերին և ժամանակին անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի»։

Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին ասել է, որ Իրանն ու Ադրբեջանի Հանրապետությունն անքակտելի կապեր ունեն, երկու ժողովուրդների թշնամին համարվող Սիոնիստական ​​ռեժիմը փորձել է անջրպետ ստեղծել,բայց Իրանը վերահսկում է երկու ժողովուրդների թշնամու գործողությունները, և ժամանակին կպատասխանի:

Որոշ ժամանակ է, ինչ Ադրբեջանի Հանրապետությունը, Սիոնիստական ​​ռեժիմի պնդումների ազդեցության տակ,  Իրանի հասցեին մեղադրանքներ  է հնչեցնում  և Թեհրանի հետ հարաբերություններում լարվածություն ստեղծում:

Բահադորի Ջահրոմին նաև ցավակցություն է հայտնել Սիրիայում Իրանի երկու ռազմական խորհրդականների նահատակության կապակցությամբ և հավելել -«Սիոնիստական ​​ռեժիմը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ ներքին ճգնաժամերի ժամանակ ահաբեկչական գործողություններ է իրականացնում սահմանից դուրս, ինչը կարելի է իրավական և դիվանագիտական առումով հետապնդել և դա անպատասխան չի մնա»:

Անդրադառնալով ԻԻՀ նախագահին  ուղղված Սաուդյան Արաբիայի թագավորի Ռիադ այցելելու պաշտոնական հրավերին, Իրանի կառավարության խոսնակը նշել է -« Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները երեք անգամ բանակցություններ են վարել, և նախատեսված է առաջիկա  օրերին երկու երկրի արտգործնախարարների  հանդիպումը»։

Բահադորի Ջահրոմին Հաագայի միջազգային դատարանի վերջնական որոշման մասին ասել է,-«Հաագայի դատարանի որոշումը պատմական ձախողում էր  այն ԱՄՆ-ի  համար, ով  սովորություն էր դարձրել  խախտել  միջազգային օրենքները»։